Զգու՛յշ եղեք անօգուտ քրթմնջյունից և բամբասանքներից խնայեցե՛ք ձեր լեզուն, որովհետև գաղտնի շշնջյունը զուր չի անցնի, և ստախոս բերանը կսպանի հոգին: Ձեր կյանքի մոլորությամբ ձեզ մահ մի՛ ցանկացեք և մի՛ սպանեք ձեր անձերը ձեր իսկ ձեռքերի գործերով:
(Իմաստություն 1:11-12)
Ի՞նչ ենք մենք սերմանում
Յոհան Վոլֆգանգ Գյոթեն ուներ մի սովորություն. զբոսանքի գնալիս սիրում էր գրպանները լցնել տարբեր ծաղիկների սերմեր և դաշտերով ու անտառներով անցնելիս դրանք շաղ տալ շուրջբոլորը: Եվ այն բոլոր տեղերով, որ անցում էր Գյոթեն, ժամանակի ընթացքում աճեցին հիանալի ծաղիկներ: Անշուշտ, հնարավոր չէ ստույգ իմանալ, թե որ ծաղիկների սերմերը ցանեց Գյոթեն, և որոնք ինքնուրույն աճեցին, սակայն աշխարհում գեղեցկությունը բազմապատկվեց:
Իսկ մե՞նք. ի՞նչ ենք անում, ի՞նչ ենք սերմանում, տարածում: Արդյո՞ք այն, ինչ սերմանում ենք, գեղեցկացնում, լավացնում է աշխարհը…
Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից